Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Արմեն Արզումանյանը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկի մասին

Արմեն Արզումանյանը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկի մասին
20.02.2013 | 16:47

Միջազգային բոլոր դիտորդական առաքելություններն արձանագրեցին, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները լավագույնն էին Հայաստանի Հանրապետության 21-ամյա պատմության մեջ. սա կատարված ահռելի աշխատանքի գնահատականն է, որը չի կարող չոգևորել: Այս ֆոնին պարոն Հովհաննիսյանի հայտարարություններն առնվազն տարակուսանք են հարուցում:

Ինչ վերաբերում է հանդիպման առաջարկին: Հանրապետության Նախագահը միշտ էլ պատրաստակամ է եղել հանդիպելու բոլոր քաղաքական ուժերի և նրանց առաջնորդների հետ յուրաքանչյուր անհրաժեշտության դեպքում: Այստեղ բացառություն լինել չի կարող, հատկապես երբ խոսքը ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական գործչին է վերաբերում: Այժմ էլ Նախագահը պատրաստակամ է ընդունելու պարոն Հովհաննիսյանին իրեն հարմար ցանկացած ժամի, առավել ևս, որ կարիք կա պարզություն մտցնելու հանդիպման նպատակի մասին պարոն Հովհաննիսյանի հնչեցրած բավականին անհասկանալի ձևակերպումների մեջ:

Դիտվել է՝ 2323

Մեկնաբանություններ